ԿԽՄԿ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է հայ զինծառայողի գտնվելու մասին տեղեկությունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին չի կարող ոչ հաստատել և ոչ էլ հերքել տեղեկությունը անհետ կորած զինծառայողի գտնվելու մասին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան մասնաճյուղի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ կողմերի հետ, բայց այս պահին որոշակի որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել», -ասաց Ամատունին:
Ավելի վաղ ԼՂՀ Գերիների պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Արմենպրեսս»-ին ասել էր, որ ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհետ կորած զինվորի մասին:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների առկայության վերաբերյալ տեղեկություն ԿԽՄԿ-ն կողմերից չի ստացել
- ԿԽՄԿ-ն աջակցել է զոհվածների որոնման և փոխանցման աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան