Ստոկհոլմում բողոքի քայլարշավ և ցույց ադրբեջանական ագրեսիայի և Շվեդիայում հայատյացության դրսևորումների դեմ
Շվեդիայի հայ համայնքը նախօրեին անց է կացրել բողոքի քայլարշավ Ստոկհոլմի կենտրոնական փողոցներով՝ իր զորակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին և հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։
Երթը հանգրվանել է Շվեդիայի խորհրդարանի դիմաց, որտեղ մասնակիցները բողոքի ցույց անցկացրեցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։ Հանրահավաքի մասնակցիների համար ընթերցվել է Շվեդիայի կառավարությանը փոխանցված նամակի տեքստը։ Ցույցի մասնակիցները նաև բողոք են ներկայացրել ապրիլի 9-ին թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտահայտված հայատյացության դրսևաորումների դեմ՝ պահանջելով խորհրդարանից և կառավարությունից դատապարտել նման հանցավոր հայտարարությունները։ Ցույցին մասնակցել են Շվեդիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունների հարյուրավոր անդամներ։
Երթը և ցույցը լայն արձագանք են ստացել շվեդական մամուլում։ Այն ուղիղ եթեր հեռարձակվել է Շվեդիայի առաջատար TV4 հեռուստաընկերության կողմից, որը օրվա ընթացքում ներկայացրել է նաև մասնագիտական քննարկումներ թուրք-ադրբեջանական համայնքի կողմից այլատյածության դրսևորումների, բռնության քարոզի եւ ատելության սերմանման վերաբերյալ՝ փոխկապակցելով դրանք Հայոց ցեղասպանության հիմնախնդրին և ԼՂ հակամարտությանը։
Լուսանկարները՝ «Շվեդի հայեր» ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին