«Մեզ կոնֆետ ու պեչենի պետք չի, այլ նաչնոյ վիդենիա». Ազատամարտիկը առաջնագծից կիսվեց Հախվերդյանի հետ
Այսօր զինվորները ոչ թե քաղցրավենքի կարիք ունեն, այլ ռազմական տեխնիկայի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Ասուլիսի ընթացքում նա զանգահարեց ԼՂՀ-ում գտնվող իր ազատամարտի ընկերոջը՝ Վարդան Գևորգյանին, ով այդ պահին գտնվում էր առաջնագծում: Նա ասաց. «Մեզ կոնֆետ ու պեչենի պետք չի, այլ նաչնոյ վիդենիա, որ տեսնենք գիշերն ինչ է կատարվում: Մենք զինվորների կողքին ենք: Այստեղ տղաներն ասում են, որ թշնամին 2500 զոհ ունի և 35 հատ տանկ ենք խփել»:
Ռ.Հախվերյանի կարծիքով, Ադրբեջանը չէր սպասում, որ այսպիսի հակահարված կստանա, իսկ ռուսների համար միևնույն էր: Նա նշեց, թե չգիտի գերտերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի, ՌԴ-ի, քայլերն ինչ կլինի: Նրա կարծիքով, պետք է և մեկին փշի-փշի անել, և մյուսին:
Երգիչն այն համոզմունքին է, որ մշակույթն է հայ ժողովրդի ինքնապաշտպանական շերտը. «Երկիրը սիրում ես՝ սիրելով մշակույթը: Երկիրը չես կարող սիրել միայն սարի կամ ձորի համար»: