Սիրիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, ավելի քան 7000 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին ու կփակվեն ժամը 19:00-ին։ Գերագույն հանձնաժողովի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում ընտրությունները կարող են երկարացվել 5 ժամով:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ժողովրդական խորհրդի ընտրություններն անցկացվում են երկրի 15 նահանգից 13-ում: Բացառություն են կազմում Ռաքան և Իդլիբը, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորուﬓերի զինյալների հսկողության ներքո: Այդ շրջաններից փախստականներին հնարավորություն է ընձեռվել քվեարկելու իրենց ժամանակավոր բնակության վայրերի ընտրական տեղամասերում:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են նաև հայազգի թեկածուներ: Ավելի վաղ «Արևելք»-ը գրել էր, որ Հալեպից և Դամասկոսից իրենց թեկնածությունն են առաջադրել 3-ական թեկնածու:
Այս ընտրություններն երկրորդն են Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250 է:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպից և Դամասկոսից իրենց թեկնածությունն են առաջադրել 3-ական թեկնածու
- Ժիրայր Ռեիսյանը մասնակցում է Սիրիայի խորհրդարանական ընտրություններին