Վանիկ Ավետիսյան. «Թող իմ չարածն անեն հավաքականի մյուս տղաները»
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Վանիկ Ավետիսյանն անհասկանալի է համարում, թե ինչու մրցավարները չհաշվեցին հրում վարժության իր մոտեցումը:
«Ինձ համար այս փոքր բրոնզե մեդալն այնքան կարևոր չէր, որքան այն մոտեցումը, որը, ըստ իս, սխալ չէր: Իհարկե, շատ եմ ուզում հասկանալ, թե որն էր հրում վարժության ժամանակ 181 կգ բարձրացնելու իմ սխալը: Ես տեսել եմ դատավորների ձեռքով անելը, լսել եմ զանգի ձայնը: Աստված չանի, որ այս անհասկանալի իրավիճակն անդրադառնա մյուս տղաների վրա: Թող նրանք անեն իմ չարածը: Պոկում վարժության ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ: Հանգստությունս և վստահությունս շատ մեծ էր, հենց այդ պատճառով չէի կարողանում առաջին մոտեցումներս անել: Երրորդ մոտեցման ժամանակ արեցի այն, ինչն անում եմ նաև մարզումների ժամանակ: Հրում վարժությունն սկսեցի 175 կգ-ով, որպեսզի ապահովեինք թիմային միավորները և հանգիստ լինեինք, իսկ 181 կգ-ով ես պայքարում էի մեծ մեդալի համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է Վանիկ Ավետիսյանը: