Անուշ Գրիգորյանը դուրս մնաց պայքարից
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարը: Ցավոք, բավական հաջող հանդես եկող 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանն այսօր քառորդ եզրափակչում զիջել է Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին:
Հիշեցնենք, որ այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ: 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բաքվի Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակչի համար մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի հետ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն ուժերը կչափի իտալացի Վիչենցո Պիցարդիի հետ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Գոկցեկի հետ: