Եզրափակչում կխաղան «Միկան» ու «Բանանցը»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Միկան», որը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
Պատասխան խաղում «Միկան» հաղթեց 1:0 հաշվով և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Անարդյունք 30 րոպեներից հետո թիմերն անցան 11 մետրանոցների իրացմանը: Այստեղ ավելի հաջող գործեցին միկացիները, իսկ թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը երկու անգամ հետ մղեց գնդակը՝ 6:5:
Այսպիսով` Հայաստանի գավաթի եզրափակչում կխաղան «Միկան» ու «Բանանցը»: