Օձի խայթոցի վերաբերյալ այս տարվա առաջին ահազանգն է ստացվել
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Աղբյուրը նշում է, որ 2015 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մարտի 3-ին: