ՀԷՑ-ը տուգանվեց 5 միլիոն դրամով՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումների համար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 5 միլիոն դրամով՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումներ թույլ տալու համար։ Այս մասին որոշումն ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:
Հանձնաժողովն իր այս որոշումը հիմնավորեց հանգամանքով, որ ընկերությունը պարտավոր լինելով տարին 1 անգամ ստուգել և ճշգրտել քաղաքացիների էլեկտրոնային հաշվիչները, չի կատարել այդ պարտականությունը։
Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն վարույթ էր հարուցել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա, որով ՀԾԿՀ-ին է փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն առ այն, որ էլ. էներգիայի հաշվիչների գիշերային ժամանակն իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետևանքով քաղաքացիներն էլ. էներգիայի դիմաց գիշերը վճարել և վճարում են ցերեկային սակագնով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան