Պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է. Թաթուլ Մանասերյան
«Ընդհանուր առմամբ, պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է: Ցինիկ արտահայտություն է, բայց այդպես է: Եթե այս սահմանումը փորձենք պրոեկցել ցանկացած տերության վրա՝ մեծ կամ փոքր, կհասկանանք նաև նրանց շահերը, մեր ակնկալիքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Ըստ նրա, պատերազմի բիզնես լինելու իրողությունը տարբեր մեկնաբանություններ ունի. մի կողմից շահերի ներկայացում, մյուս կողմից ապրանքի՝ զենքի սպառում և երրորդ երկրների մասնակցության շահերը:
Թ.Մանասերյանի խոսքով, Ադրբեջանը համաշխարհային շուկայում աստիճանաբար կորցնում է իր դիրքերը. «Եթե մի պետություն կորցնում է իր հնարավորությունները, ավելի դյուրագրգիռ է դառնում, հատկապես աշխարհաքաղաքական այն զարգացումների վրա, որ Թուրքիան պետք է փորձի ոչ ուղղակի Ռուսաստանից, ապա Ռուսաստանի դաշնակիցներից ստանա պարտքը, ունեցած կորուստները: Սա կոտրվում է անպայման մեր երկրի վրա: Այդ շահերն ակնհայտ են»:
Նա նաև նշեց, որ այսօր նավթը համաշխարհային շուկայում կորցնում է իր դերն ու նշանակությունը, և այն մասշտաբներով զենք, որ գնում էր Ադրբեջանը, այլևս չի կարող իրեն թույլ տալ:
Նման պայմաններում որտե՞ղ է ՀՀ դաշնակից Ռուսաստանի շահերը: Ըստ տնտեսագետի, եթե մի տնտեսություն, որը չի դիվերսիֆիկացվում, կախվածություն ունի նավթից, գազից, իսկ նավթի մասնաբաժինն ընկնում է, պետք է մյուս մրցակցային առավելություններն իրականացնի, որը զենքն է:
«Ռուսաստանը զենքի մեծ մատակարար է: Մեծ հաշվով շատ էական չէ՝ Հայաստանի, Տաջիկստանի, թե մեկ այլ երկրի դեմ կօգտագործվի այդ զենքը: Կարևորն այն է, որ իրավիճակն ամբողջովին դուրս չգա իր հսկողությունից, ինքը հանդես գա որպես գլխավոր դատավոր, որին միշտ գան ու խնդրեն լուծել ինչ-որ հարցեր»,- ասաց Թ.Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում