Նոր սկզբունքներ բանակցությունների սեղանին դրված չեն. Շարմազանով
Պետք է Ադրբեջանը հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ԼՂՀ անկախությանը այլընտրանք չկա. սա է արցախահայության խոսքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այն, որ Արցախը պետք է բանակցությունների մաս կազմի, հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում նշեցին, որ առանց Արցախի իշխանությունների որևէ համաձայնագրի մասին խոսել չի կարելի», -ներկայացրեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը ողջունել էր Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ քաղաքական գործիչ էր և պատրաստ էր զիջումների, և թերևս սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն էլ է հակվում, Շարմազանովը արձագանքեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը՝ Արցախի ճակատագիրը պետք է որոշի արցախահայությունը:
«Նոր սկզբունքներ բանակցությունների սեղանին դրված չեն: Երեկ էլ Արցախի ԱԺ նախագահ պարոն Ղուլյանը հստակ նշել է. խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց մենք՝ Արցախը միակողմանի զիջումների պատրաստ չենք: Աշխարհը պետք է իմանա, թե որն է Ադրբեջանի փոխզիջումը: Միակողմանի զիջումները անընդունելի են և բացառվում են, ի՞նչ զիջումներ:
Չկա ըտենց բան: Իսկ փաստաթուղթը այն փաստաթուղթն է, որը եղել է: Ով խորությամբ ուսումնասիրել է, գիտի, թե ինչ փաստաթուղթ է, որը փոխզիջումների արդյունքում պետք է լինի և որը համանախագահներն են ներկայացրել: Որևէ նոր բան չկա», -հավելեց իշխանության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովը փոխել է կարծիքը Տեր-Պետրոսյանի մասին
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան