Հայաստանը զրո չափով է օգտագործում սփյուռքի մասնագիտական կարողությունները. Թ.Մանասերյան
Հայաստանը տնտեսական տեսանկյունից բավականին լուրջ անելիքներ ունի. առաջին հերթին կայուն, ռիթմիկ գործող տնտեսության առկայությունն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Ըստ նրա, ամեն օր Հայաստանը կորցնում է ուժեղ տնտեսություն ունեցող երկրի վերածվելու, տարածաշրջանում տնտեսական, քաղաքական կշիռը մեծացնելու լրջագույն հնարավորություններ:
«Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանը պետք է գրավի իր նիշան, Հայաստանն այսօր այդ հնարավորությունն ունի ավելի շատ, քան նախկինում, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսվեցին այն ճյուղերից, որտեղ կախվածություն կար, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տեղեկատվական տեխնոլոգիաներով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանը կարող է կարևոր տեղ զբաղեցնել՝ ծրագրային ապահովմամբ, զենք ու զինամթերքի արտադրության համատեղ ձեռնարկությունների գծով, որոնք կարող ենք առաջին հերթին Հայաստանում տեղակայվել»,-ասաց Թ.Մանասերյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանը զրո չափով է օգտագործում սփյուռքի մասնագիտական կարողությունները:
«Սփյուռքի կամ այլ նախարարություններ անգամ չեն գիտակցում, թե ինչ ահռելի մասնագիտական ներուժ կա, որը դրամահավաքից բազմապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելին է: Պատշաճ վերաբերմունքի դեպքում կարող ենք մեր հայրենակիցներին ներգրավել»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ աշխարհի զենք արտադրող խոշոր հինգ ընկերություններից մեկի ղեկավարը հայ է:
Թ.Մանասերյանն ընդգծեց, որ այս գործոնները Հայաստանը պարտավոր է օգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին