Զիջված «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնելու է իր վայրագությունները. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ցանկացած կազմավորում ենթադրում է ինչ-որ մի վիճակ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն կողք կողքի, վստահեն իրար: Բայց եթե ես 100 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցու նպատակն ինձ վերացնելն է, ոչ միայն վերացնելը, այլև գլուխս կտրելը և մնացած բոլոր բաները (չխորանամ, թե ինչ՝ «ներքին գրաքննության» պատճառով), ուրեմն ինչո՞ւ ես պետք է առանց մարտի նրան հնարավորություն տամ դա անելու: Ես չեմ ասում՝ պետք է հրաժարվել փոխզիջումներից և որդեգրել «ոչ մի թիզ հող» առավելապաշտական սկզբունքը: Պարզապես առաջարկում եմ առերեսվել իրականությանը և գիտակցել, որ այսօր «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնելու է իր վայրագությունները:
Իհարկե, եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ պետություն և անկախության երաշխավորներ լինեն «համանախագահ երեք պետությունները», դա անվտանգության հզոր լծակ կլինի, բայց նույնիսկ այդ պահին ես դեմ կլինեմ տարածք հանձնելուն, որովհետև հանձնելու հաջորդ օրն իսկ այդ տարածքներում հայտնվելու է հակառակորդի հրետանին, որը հարվածելու է այդ անկախ պետությանը: Հասկանում եմ, որ քաղաքականապես Ադրբեջանին դա ավելի դժվար կլինի անել: Բայց հարևան երկիրը հաղթահարել է նման շատ «խոչընդոտներ»:
Չգիտեմ՝ ի՞նչ են այս հարցի շուրջ մտածում Հայաստանի ներկա և նախկին նախագահները, ինչպես նաև Արցախի նախագահը, բայց ինձ թվում է, որ 4-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի առաջարկները պատեհ չեն: Մեղմ ասած»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին