Հայկ Դեմոյան. «Խաղաղապահների հայտնվելը Արցախում կարող է իրավիճակը թեժացնել». «Իրավունք»
«Իրավունք»-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանից պարզեց՝ ինչպիսի՞ն էր Թուրքիայի մասնակցությունը ապրիլի 2-5-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին:
«Առանց Թուրքիայի գիտության Ադրբեջանը չէր սկսի ռազմական գործողություններ: Երկրորդ՝շեհիդների մեծ մասը թուրքական «արտադրության» էին: Հստակ երևաց, որ այս հակամարտության փուլում Թուրքիան հանդես եկավ կոնֆլիկտ հրահրող ու թեժացնող»,- ասել է Դեմոյանը:
Թերթի մյուս հարցին՝ մեր շահերից որքանո՞վ է բխում Արցախում տեղակայել խաղաղապահ զորքեր, Դեմոյանը պատասխանել է, որ ամենալավ խաղաղապահը հայ զինվորն է. «ՄԱԿ-ի խաղաղապահները չկարողացան կանխել Բալկաններում ցեղասպանական գործողությունները: Խաղաղապահների հայտնվելը կարող է պատճառ դառնալ իրավիճակի թեժացման»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին