Ստեղծելու ենք զինատեսակների նախատիպեր ու առաջարկենք պետությանը. Կարեն Վարդանյան
«ՀՀ Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտն ինքնակազմակերպվում է, ստեղծում ենք մի հաստատություն՝ տարբեր մասնագիտական հանձնախմբերից, որտեղ քննարկվելու են տարբեր ռազմական կոնցեպցիաներ, որոնք վեր են ածվելու զինատեսակների նախատիպերի ու առաջարկվելու են պետությանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Մեզ պետք է պետության համաձայնությունը: Նամակով դիմել ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին երկու խնդրով»,- ասաց նա:
Ըստ Կ.Վարդանյանի, ՊՆ-ից կողմից իրենց պետք է տրամադրվեն հատուկ երկու մարդ, նրանցի մեկը կապահովի ՏՏ ոլորոտի համագործակցությունը ՊՆ ստորաբաժանումների հետ՝ պահանջարկը ճշտելու համար: Մյուսը պետք է լինի կիրառման հրամանատար, որպեսզի ռեալ պայմաններում որոշակի զինատեսակներ փորձարկելու համար կարողանան ապահովել համագործակցությունը բանակի դաշտային ստորաբաժանումների, հետախուզության, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության հետ:
ՏՏ ոլորոտի մասնագետի խոսքով, ժամանակի ընթացքում կարճաժամկետ ծրագրից կանցնեն արդեն երկարաժամկետ ծրագրերի մշակմանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է պայքարել դրոնների, ռադիոէլեկտրոնային միջոցների դեմ. Ս.Մարտիրոսյան
- Ռազմական տեխնիկայի արդիականացան ծրագրի մաս է կազմում սեփական ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը. նախարար
- Ամեն զենք ունի իր դեմ հակազդելու միջոցները, բայց պետք է դրա վրա աշխատել. Կ. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին