Կոմիտաս վարդապետ. Պետք է պատժվեն այս սրբազան երկրի գումարները մսխողները
«Այս պարագան եկավ մեր մեջ հեղաշրջելու: Քրիստոսը մի հատ հրաշալի դարձվածք ուներ, ասում էր՝ ես երեք օրվա մեջ կքանդեմ տաճարը և նոր տաճար կկառուցեմ: Փաստորեն մեզ հետ դա կատարվեց: Մեր հոգեկան ներաշխարհի տաճարը քանդվեց և ազգային վեհ գաղափարի տաճարը սարքվեց»,-անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությամ դեմ սանձազերծած ռազմական գործողություններին ու դրան հետևած իրադարձություններին, նման կարծիք բանաձևեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Հոգևորականի խոսքով, «այս ամենից հետո պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր մսխում են այս սրբազան երկրի գումարները, ովքեր իրենց անհատական շահերի համար աշխարհի տարբեր ծայրերում ասաբնյակներ են կառուցում մի քանի միլիոններ ծախսելով»:
«Ազգային ծրագիր է պետք: Հրեաները ոչ թե մեծահարուստի, այլ ազգային տուրք ունեն, որը կոչվում է Դավիթի տուրք: Եթե ուզում ես ազգային գաղափարներդ ամրագրել, եթե ուզում ես որպես ազգ զորանալ, դու պիտի կարողանաս լումադ բերել ազգայինի ձևավորման ու անվտանգության գործում»,-ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Նրա խոսքով, պատերազմից վերադարձած տղաներն իրենց աղաղակն են բարձրացնելու անարդարությունների դեմ, որովհետև նրանք գնացին «մահ իմացեալ անմահության» և տեսան, որ երկրապահների մեջ եղան նաև նահատակներ:
«Հետևաբար, նրանք պետք է լինեն նաև պահանջատերեր՝ պահանջ արդարության: Իրապես, այս մի քանի օրերը մեծ դեր են խաղացել և պիտի խաղան մեր հետագա ընթացքի՝ առավել ևս կատարյալ ձևավորման համար»,-ասաց հոգևորականը՝ այս գործում մեծապես կարևորելով մամուլի դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին