Թալինի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն առաջադրել է Արծվիկ Մինասյանի բաջանաղի թեկնածությունը. «Հրապարակ»
Այս կիրակի Թալինում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ երեկ Թալինում բնակիչների հետ հանդիպում է կազմակերպել ավագանին՝ հրավիրելով բոլոր թեկնածուներին, սակայն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը չի ներկայացել: ՀՅԴ-ի թեկնածուն՝ անկուսակցական Տիգրան Հարությունյանը, որն Արծվիկ Մինասյանի բաջանաղն է, և «Հայկական վերածնունդից» Գևորգ Գրիգորյանը թալինցիներին են ներկայացրել իրենց ծրագրերը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Գործող քաղաքապետի հույսը, թերևս, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, որի համար կենաց-մահու խնդիր է դարձել իր հովանավորյալի հաղթանակն ապահովելու հարցը: Սահակյանն ակնկալիքներ ունի, որ այդ հաղթանակը նոր ճանապարհ է բացելու իր համար: Նա մարզում հայտարարել է, թե մի քանի ամսից վերադառնում է, ՀՀԿ-ում հույս են տվել, որ եթե իրեն արդարացնի այս ընտրություններում, ամեն ինչ լավ կլինի»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան