Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելը նոր կատաստրոֆայի սկիզբ կարող է դառնալ. Շարմազանով
Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելը, ինչպես հայտարարում են թուրքական իշխանությունները, վտանգավոր է և տարածաշրջանում նոր կատաստրոֆայի սկիզբ կարող է դառնալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
«Թուրքիան անթաքույց ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին և միակ երկիրն է, որն արդարացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Այս հակամարտությանը արտգործնախարարը տալիս է կրոնական բնույթ: Դա տարածաշրջանային նոր կատաստրոֆայի սկիզբ կարող է լինել: Ռուսաստանը և Եվրոպան պետք է հստակ պրեսինգի ենթարկեն, զգույշ լինեն, երկրորդ իսլամական պետություն են ստեղծո՞ւմ», -հավելեց Շարմազանովը:
Նրա դիտարկմամբ, վտանգավոր է, որ կրոնական երանգ է հաղորդվում այս հակամարտությանը, քանի որ հայերը դարեր շարունակ լավ հարաբերություններ են ունեցել արաբական աշխարհի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին