Ֆրանսիայի ղեկավարությունը խոստանում է անվտանգության ամենաբարձր մակարդակ Կաննի կինոփառատոնի օրերին
Ֆրանսիայի իշխանությունները խոստանում են Կաննի կինոփառատոնի օրերին՝ մայիսի 11-22-ը, որը հավաքելու է 200 հազար մասնակից, ապահովել անվտանգության ամենաբարձր մակարդակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, Կաննի քաղաքապետը, քաղաքի ոստիկանապետը նշել են, որ աննախադեպ միջոցառումների նպատակն է լինելու խուսափել ահաբեկչական հնարավոր գործողություններից: Իշխանությունների ծրագրի մանրամասները չի հաղորդվում, քանի որ արդյունավետությունն ուղղակի կախված է հենց միջոցառումների գաղտնիությունից: Հայտնի է, որ ավելանալու են ստուգումների քանակը և ուժեղանալու է ոստիկանության և հայտնի մարդկանց անձնական թիկնապահների միջև կապը: Նախատեսվում է նաև ստեղծել կենտրոն, որը պետք է կարողանա հակազդել ցանկացած կիբերհարձակման: Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինելու ծովի կողմից հնարավոր հարձակումները:
Անվտանգության և փրկարար ծառայությունների օպերատիվ պատրաստվածության ռեժիմը կսկսի գործել արդեն այս ամսվանից:
Հայտնի է, որ Կաննի 69-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է «Խելահեղ Մաքսը» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Փառատոնը բացվելու է ամերիկացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենի նոր «Cafe Society» ֆիլմով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում