Բողոքի ակցիա. Եթե չենք բողոքում ագրեսորի զինողի դեմ, ապա մեր գործը կիսատ է
«Հայրենակիցներ, ճիշտ է, ագրեսորի դեմ պետք է բողոքել: Բայց եթե չենք բողոքում նրան զինողի դեմ, ցույց չենք տալիս, թե ով է կանգնած Ադրբեջանի հետևում, մեր արած գործը կիսատ է»,-նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ՌԴ դեսպանատան շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ:
Նա առաջարկեց սփյուռքում գտնվող հայրենակիցներին այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների, հյուպատոսությունների դիմաց բողոքի ակցիաներ իրականացնելուն զուգահեռ նման միջոցառումներ կազմակերպել նաև ՌԴ դիվանագիտական առաքելութունների շենքերի դիմաց՝ կանգնեցնելու ՌԴ նման քաղաքականությունը:
«Այս օրերին հանրային դիսկուրսի մեջ է նետվել մի հակահայկական տեսակետ, որ Արցախը կլինի անվտագ, եթե խաղաղապահ ուժեր մտցվեն այդ տարածք»,-ասաց Սանասարյանը, ինչին հետևեցին «ոչ, «չէ», «երբեք» բացականչությունները:
«Հայ զինվորն է մեր խաղաղության երաշխիքը: Մենք մեր ռեսուրսով մեր հարցերը կլուծենք, ուրիշի հետ ինչ գործ ունենք»,-խաղաղապահների վերաբերյալ ակցիայի մասնակիցների շրջանում նման քննարկումներ սկսեցին:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք. Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Երթի մասնակից. ԱԳՆ շենքի դիմաց մի բառ ենք ասելու
- Հայկ Դեմոյան. «Խաղաղապահների հայտնվելը Արցախում կարող է իրավիճակը թեժացնել». «Իրավունք»
- Արցախում կարծում են, որ լավագույն խաղաղապահը հայ զինվորն է. «Հրապարակ»
- Կարգավորման վերջնական փուլում նախատեսվում է խաղաղապահների տեղակայում. Համանախագահ
- Ջեյմս Ապատուրայ. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները ժամանակավրեպ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին