Առաքել Միրզոյանը 3-րդն է C ենթախմբում
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային կարգի ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկներ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:
Այսօր կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում` Հայաստանի երկու ներկայացուցիչներ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին