Երթի մասնակից. ԱԳՆ շենքի դիմաց մի բառ ենք ասելու
Մեր հույսը մեր զինվորն է: Ազատության հրապարակում՝ մինչ դեպի ՌԴ դեսապանատուն նախատեսված երթի մեկնարկը հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Նրա այդ հայտարարությունը ծափահարությունների արժանացավ: Նա կոչ արեց բոլորին կանգնել հայ զինվորի կողքին ու պատրանքներ չստեղծել, որ Ռուսասատանը կամ այլ երկիր գալու է ու փրկիչ հանդիսանա մեզ համար:
«Հայաստանի այս ծանր վիճակում Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, մեր պինդ տղեքը, վստահաբար կարող եմ ասել՝ կամրացնեն մեր հայրենիքի սյուները»,-ասաց Սանասերյանը՝ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել նրանց:
Ազատության հրապարակից քաղաքացիները ՀՀ դրոշներով, ցուցապաստառներով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենք: Երթուղին հետևյալն է՝ Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, մեկ րոպեանոց կանգ կառավարության շենքի դիմաց, Վազգեն Սարգսյան փողոց, ԱԳՆ շենքի դիմաց՝ մեկ բառ ասելու, Բեյրութի փողոց, ապա դեսպանատուն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երթի մասնակիցները պատրաստվում են հայտարարություն ընթերցել դեսպանատան առաջ՝ պահանջելով կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Այս պահի ն երթի մասնակիցները գտնվում են կառավարության շենքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին