Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը պատիժն է և վերջ. Տնտեսագետ
«Չեմ հավատում բոլոր այն ջանքերին, Հայաստանին տրամադրվող դրամաշնորհներին, վարկերին, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված փաստաթղթերին: Այդ ամենը հեքիաթներ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անել Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:
Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կա մեկ լուծում՝ պատիժ և վերջ:
«Սիրում են հաճախակի բերել Սինգապուրի օրինակը: Ինչպե՞ս հասավ Սինգապուրը հաջողության կոռուպցիայի դեմ պայքարում՝ մահապատիժ սահմանելով: Մեկ-երկու օրինակ և Սինգապուրը դարձավ ամբողջ աշխարհում լավագույն օրինակ: Պատժամիջոցներ կկիրառենք, ուրեմն մեր երկիրը ուշքի կգա, մնացած խոսակցություններն ընդամենը կենացներ են»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա, Հայաստանի տնտեսության առնվազն երեք քառորդը ստվերում է, առանձին ոլորտներում, օրինակ շինարարություն, 90 և ավելի տոկոսը:
Թ.Մանասերյանի խոսքով, այսօր Հայաստանի միակ մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, սակայն այս առումով էլ լուրջ անելիքներ կան:
«Պետք է մտածենք կադրային քաղաքականության մասին, թե ինչպես են ձախողում, ոչնչացնում այն ոլորտները, որոնց հետ մենք ամեն օր հույսեր ենք կապում, որ կարող է առաջընթաց գրանցվի»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին