Հասարակություն 13:07 14/04/2016

ԱՄՆ Պետդեպ. Մարդու իրավունքների զեկույց 2015. Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ առանձին բաժնով անդրադարձ է կատարված նաև Հայաստանին: 2015 թվականին արձանագրված հիմնական խնդիրների թվում Հայաստանի վերաբերյալ նշված են իշխանությունների կողմից պետական միջոցների օգտագործումը, կոռուպցիան, օրենքների խտրական կիրառումը, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը:

Զեկույցի նախաբանում նշվում է, որ պաշտոնյաների կողմից արձանագրվել են պետական միջոցների կիրառում իշխող կուսակցության դիրքերի ամրապնդման համար, խոսվում է նաև դատական համակարգի անկախության սահմանափակման, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների արձանագրման մասին:

Յոթ բաժնից բաղկացած զեկույցի առաջին «Անձի անձեռնմխելիությունը» բաժնի «Կյանքից կամայական կամ ապօրինի զրկելը» ենթաբաժնում կարդում ենք. «որևէ տեղեկություն չի եղել այն մասին, որ կառավարությունը կամ իր գործակալները կամայական կամ ապօրինի սպանություններ են կատարել, սակայն բանակում խաղաղ պայմաններում զոհերը նախկինի պես խնդրահարույց են»: Այս համատեքստում զեկույցում անդրադարձ է կատարված 2015 թվականի հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը: Նշվում է, որ այս և այլ դեպքերում շարունակում է խնդրահարույց մնալ սպանությունների բացահայտման և արդար դատաքննության հանգամանքը:

«Կտտանքները և այլ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժները» ենթաբաժնում նշվում է, որ թեև օրենքով այս ամենն արգելված է, սակայն առանձին դեպքերում դրանք շարունակում են իրենց դրսևորումներն ունենալ:

Պետքարտուղարության ներկայացուցիչները խնդրահարույց են համարել ոստիկանության կողմից ցուցմունքներ վերցնելիս, ինչպես նաև բերման ենթարկելու և ձերբակալության փուլերում անձնաց նկատմամբ կիրառվող բռնաճնշումները: Այս առումով զեկույցում հղում են արված առանձին կազմակերպությունների հաղորդումներին և զեկույցներին: Միաժամանակ նշվում է,որ իշխանությունները խնդրի կարգավորման համար քայլեր են իրականացնում՝ վկայակոչելով ԱԺ-ում քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները:

Զեկույցի այս ենթաբաժնում քրեակատարողական հիմնարկների և կալանատների մասով կարդում ենք. «Անբարենպաստ պայմանները, անբավարար բժշկական ծառայությունները, ինչպես նաև գերծանրաբեռնվածությունը շարունակում են խնդիրներ մնալ»: Առկա խնդիրների թվում նշվում է նաև վաղաժամ ազատ արձակման ռեժիմի կիրառման հետ կապված դժվարությունները:

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ իշխանությունների կողմից իրականացվել են բարելավմանն ուղղված քայլեր: Մասնավորապես այն, որ իշխանությունները թույլ են տվել տեղական և միջազգային կառույցներին իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև Արմավիրում նոր ուղղիչ գաղութ է բացվել, անհամեմատ ավելի լավ պայմաններով:

Ոստիկանական համակարգում առկա խնդիրների թվում նշվում են կոռուպցիան, երբեմն դրսևորվող անպատժելիությունը, ինչպես նաև օրենքի խտրական կիրառումը, նախնական կալանավորման ձևը:

«Քաղաքական նպատակներով ձերբակալվածներ» ենթաբաժնում կարդում ենք. «Քաղաքական նպատակներով ձերբակալությունների մասի որևէ դեպքեր չեն եղել, չնայած, որ իրավապաշտպանները շարունակում են պնդել իշխանությունների կողմից օրենքների խտրական կիրառման մասին առանձին անձանց քաղաքական նախընտրությունների հիման վրա»:

«Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանք» բաժնի «Խոսքի և մամուլի ազատությունը» ենթաբաժնում զեկույցի հեղինակները նշում են, որ  հիմնականում քաղաքացիները հնարավորություն են ունեցել թե հրապարակային և թե մասնավոր քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասեցին և բարձրաձայնել հանրային շահի խաթարման դեպքերի մասին առանց իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու վախի, այդուհանդերձ առանձին դեպքերում արձանագրվել են նաև քննադատություններից խուսափելու դեպքեր:

«Տպագիր մամուլի ազատություն» ենթաբաժնում կարդում ենք. «Կառավարությունը ընդհանրական առումով չի վերահսկել առցանց լրատվականների բովանդակությունը: Առցանց մեդիան և սոցիալական ցանցերը շարունակել են մնալ որպես տեղեկատվության կարևորագույն ռեսուրս: Վերջիններս մատուցել են տարբերակված քաղաքական տեսակետներ:Ողջ տարվա ընթացքում կարևոր նշանակություն են ունեցել առանցքային իրադարձությունների առցանց հեռարձակումները»: Զեկույցի այս բաժնում միաժամանակ նշվում է, որ տարվա ընթացքում արձանագրվել են նաև լրագրողների նկատմամբ բռնության առանձին դեպքեր: Հիշատակվում է մասնավորապես «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնությունների մասին:

Շարունակելով, զեկույցի հեղինակները գրում են. «Կառավարությունը չի սահմանափակել կամ խոչընդոտել երկրում համացանցի հասանելիությունը: Անհատները և խմբերը ամբողջությամբ կարողացել են արտահայտել իրենց հայացքները՝ կիրառելով համացանցի հնարավորությունները»:

«Խաղաղ հավաքների» ենթաբաժնում զեկույցի հեղինակները փաստում են, որ քաղաքական ղեկավարության կողմից չեն եղել հանրահավաքները կամ ցույցերը կանխելու դեպքեր, չնայած առանձին դեպքերում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնությամբ դեպքեր են գործադրվել: Միաժամանակ, հեղինակները նկատում են, որ երբեմն էլ ցուցարարներն են դիմել միտումնավոր գործողությունների՝ այս կերպ սադրելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև կոռուպցիայի խնդրին՝ ընդգծելով կոռուպցիայի առկայությունը պետական մարմիններում, ինչպես նաև իշխանությունների առանձին ներկայացուցիչների կասկածելի բիզնես գործունեությունը: 

Զեկույցի հաջորդ հատվածներում անդրադարձ է կատարված խտրականության, թրաֆիքինգի, հաշմանդամների, աշխատողների իրավունքներին, խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերին, ինչպես նաև առկա խնդիրներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}