Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է
Այս պահին արդեն Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել։ Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի
հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Այգեձոր գյուղի վերջնամասում, այսօր առավոտյան տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում, ինչի արդյունքում ճանապարհը երկկողմանի փակվել էր։
«Ճանապարհի մի կողմն արդեն բացել ենք, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չենք ավարտել, քանի որ փլուզման ժամանակ գազատարը՝ մոտ 200 գծամետր, մետաղական արգելափակոցների հետ իջել է ներքև։ Հիմա «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մասնաճյուղի մասնագետներն են աշխատանքներ տանում, որպեսզի գազատարը բարձրացվի։
Սպասում ենք, որ նրանք գործն ավարտեն, որպեսզի հետո արդեն կարողանանք ճանապարհի մնացած մասը մաքրել։ Ճանապարհին մեծ քանակությամբ բնահող ծառեր ու քարեր են թափվել։
Որքան ժամանակ էլ պահանջվի, մինչև ամբողջությամբ ճանապարհը չմաքրենք,
այստեղից չենք հեռանա»,- ասել է Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության ղեկավար Գագիկ Ադամյանը։
Փլուզման հետևանքների վերացման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ մաքրվի և բերվի նախկին վիճակին։
Աղբյուրը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին