Երևանում ընթանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը
Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը: ԵՏՀ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Նուրլան Ալդաբերգենովը և ԵԱՏՄ անդամ երկրների հակամենաշնորհային կառույցների ղեկավարները քննարկում են ԵԱՏՄ երկրներում ռոումինգ հեռախոսակապի սակագների իջեցմանը, հակամենաշնորհային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Նիստի բացմանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, մեծ պատիվ է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված հերթական նիստն անցկացվում է Երևանում:
«Վստահ եմ, որ նիստի ընթացքում կարևոր հարցեր կքննարկվեն հակամենաշնորհային քաղաքականության զարգացման, համատեղ արդյունավետ մեխանիզմների մշակման առումով»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Խորհրդակցության մասնակիցները՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի համապատասխան կառույցներից, նշում են, որ միասնական աշխատանքի, քննարկումների արդյունքում ԵԱՏՄ երկրներում գործող օպերատորները ռոոմինգի գները մի քանի անգամ իջեցնում են:
Ըստ նրանց, ռոումինգի գների իջեցումը թույլ կտա զարգացնել տնտեսական ինտեգրացիան, ապահովել տնտեսական առաջընթաց, ընդլայնել համատեղ ծրագրերը տնտեսականության տարբեր ճյուղերում, նաև ավելացնել զբոսաշրջային հոսքերը ԵԱՏՄ անդամ երկրներում:
ԵԱՏՄ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Դանիլ Իբրաևի ներկայացմամբ, իրականացվում է մեծ ծրագիր ԵԱՏՄ-ում ստեղծելու գազի, նավթի, նավթամթերքի ընդհանուր շուկա:
Ըստ նրա, անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար էներգետիկ ոլորտում հավասար պայմանների ստեղծումը պետք է նպաստի Եվրասիական տարածքում տնտեսության զարգացմանը:
Նշենք, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանեկ ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է այս տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին