Եվրոպական Պառլամենտ. Թուրքիան շարունակել է եվրոպական չափանիշերից հետընթացը
«Թուրքիան շարունակէլ է եվրոպական չափանիշերից հետընթացը: Մենք կայուն և ավելի ժողովրդավարական Թուրքիա ունենալու կարիք ունենք»,- այսօր ասել է Եվրոպական Պառլամենտում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին՝ ելույթ ունենալով Թուրիքայի վերաբերյալ տարեկան զեկույցի ընդունումից առաջ:
«Մենք խորը անհանգստություններ ունենք ներքին զարգացումների շուրջ մի շարք հարցերում, ինչպես օրինակ մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունը, քրդերի իրավունքները», - ասել է զեկուցողը փաստաթուղթը քվեարկության դնելուց առաջ:
Փաստաթուղթը, որն ընդունվել է ձայների մեծամասնությամբ (375 կողմ, 133 դեմ, 87 ձեռնպահ), մի շարք հարցերում խորը քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին, ինչպես օրինակ մամուլի ազատության եւ փախստականների խնդիրների վերաբերյալ:
«Բարեփոխումների ընթացքը ոչ միայն դանդաղել է, բայց որոշ կարեւորագույն կետերում, ինչպես օրինակ խոսքի ազատությունը կամ դատական համակարգի անկախությունը, մենք նկատում ենք հետընթաց, որը հատկապես անհանգստացնող է»,-ասել է զեկուցողը:
Զեկույցում նաև պահպանվել է 1915թ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Թուրքիային ներկայացվող պահանջը, որը հատկապես զայրացրել է Թուրքիայի իշխանություններին:
Reuters գործակալությունը մեջբերում է Վիեննայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԵՄ հետ հարաբերությունների հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի խոսքերը, ով ասել է, թե «Ցավոք այս տարի եւս նույն հղումները պահպանվեցին զեկույցում», մատնանշելով, որ Անկարան որոշել է այս զեկույցը առոչինչ հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան