Հայկական կողմը դժգոհ է գազի գնի իջեցման չափից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` հայկական կողմը դժգոհ է Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման չափից: Մեդվեդևի հետ տետատետ զրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փորձել է բանակցել-համոզել, որ ևս 5 դոլար իջեցվի, սակայն Մեդվեդևը նրբագեղորեն հասկացրել է, որ ինքն այդ «փաթեթով» է եկել Հայաստան, այլ «փաթեթ» չի կարող քննարկվել, սակայն որոշակի լուրջ զիջումների է գնացել էներգետիկ այլ ոլորտների հետ կապված, ինչպիսիք` չասացին: Հիմա հայկական կողմը հաշվարկներ է անում, որ հասկանա` հնարավո՞ր է լինելու գազի այդ «փաթեթով» տեսանելիորեն իջեցնել նաև շարքային սպառողի գազի սակագինը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան