Քաղաքացիական ակտիվիզմը վտանգ չէ պետության համար. Պյոտր Սվիտալսկի
«Մի շարք գործոններ կան, որոնցով պետք է գործունեության լավ պայմաններ բարելավվեն հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար: Շատ կարևոր է ՀԿ-ների զարգացումը: Պետք է ստեղծել, ամրապնդել լավ կայուն օրենսդրական դաշտ: Մենք լիահույս ենք, որ հասարակական կազմակերպությունները կստանան լիարժեք ազատություն իրենց գործունեության համար, կտրամադրվի արդարադատության մատչելիություն»,-Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքների վերաբերյալ հանրային քննակման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ըստ նրա՝ կարևոր բաղադրիչ է նաև ՀԿ-ներին լավ ֆինանսավորմամբ ապահովելը. «Հայաստանում դեռևս պահպանվում է այն ավանդույթը, որ ՀԿ-ների համար ֆինանսավորում տրամադրող միակ կառույցը միջազգային կազմակերպություններն են կամ այլ պետություններից տրամադրվող դրամաշնորոհները: Հույս ունենք, որ Հայաստանի ներսում ևս կտրամադրվի ֆինանսավորում ՀԿ-ներին: Հայաստանի քաղաքացիների կողմից մուծված հարկերից հնարավոր կլինի փոխանցել ՀԿ-ների ֆինանսավորման ֆոնդերին, ինչպես արվում է իմ երկրում՝ Լեհաստանում, որտեղ ես ունեմ հնարավորութթյուն իմ կողմից վճարված հարկերի մեկ տոկոսը փոխանցել այն ՀԿ-ին, որին ընտրում եմ»:
Սվիտալսկին հավելեց նաև, որ դինամիկ տնտեսական զարգացման նախապայմաններից մեկը լավ ՀԿ համակարգ ունենալն է, և որ քաղաքացիական ակտիվիզմը վտանգ չէ պետության համար, այլ գործիք է, որը կնպաստի պետության զարգացմանը: