ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը բարձրաձայնեց տնտեսվարողներին հուզող հարցի մասին
ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը բարձրացրեց տնտեսվարողներին հուզող մի հարց՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման խնդիրը:
Նա նշեց, որ էլեկտրոնային ստորագրության ներդրման համակարգը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսվարողներն ազատորեն մասնակցեն պետական գնումների մրցույթներին:
«Այս խնդիրը մրցակցային պաշտպանության մարմինները միայնակ չեն կարող լուծել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է միավորել նաև մյուս պետական մարմինների ջանքերը և ԵԱՏՄ մրցակցային և հակամենաշնորհային հանձնաժողովի գործընկերների աջակցությամբ ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել խնդրի շուտափույթ լուծման համար:
Նշենք, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է այս տարի:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում առևտրային ցանցերը խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Շաբոյան
- Երևանում ընթանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները