Լևոն Մկրտչյան. Կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից
Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձևաչափ՝ ազգային բարձրագույն կրթական համակարգերի մրցունակությունը բարձրացնելու և միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ԵԱՏՄ մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպման ժամանակ:
«Հիմնավորումը շատ պարզ է՝ կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից, բայց միաժամանակ քաղաքական և տնտեսական հակասությունների կարգավորման համար լավագույն պայմաններ է փորձում ապահովել»,-ասել է Լ. Մկրտչյանը:
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարևոր են կրթության որակի բարձրացման և արհեստավարժ կադրերի պատրաստման առումով:
«Մենք համոզված ենք, որ մի շարք կարևորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով»,- շեշտել է նախարարն ու հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները:
Լ. Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կրթության համագործակցության ոլորտում կարևորում է ընդհանուր քաղաքակրթական միջավայրի ձևավորումը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ և հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները