Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
Հայաստանի նկարիչների միությունում արդեն երկու օր գործում է ցուցահանդես-վաճառք: Ներկայացված են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք: Վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին:
Panorama.am-ին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ այս երկու օրվա ընթացքում վաճառվել է չորս աշխատանք, գումարը կազմում է մոտ 4500 դոլար:
«Երկու աշխատանքն արդեն տարել են, երկուսն էլ պետք է վաղը տանեն»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքների գները տարբեր են:
«Կարծում էի՝ ավելի ակտիվ կլինեն: Ներկայացված գործերն իրենց արժեքից շատ ցածր ենք առաջարկում, ուղղակի որպեսզի օգուտ լինի: Երբեք այլ ժամանակ այս գներով այս տիպի աշխատանքներից չէինք հրաժարվի»,- ասաց Նկարիչների միության նախագահը:
Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ապրիլի 23- ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան