Ադրբեջանի իրականացրած վայրագությունների փաստերը ներկայացվել են ՄԱԿ-ի գրասենյակ
Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականցված վայրագությունները իրավական հարթություն տեղափոխելու և միջազգային հանրությանը ներկայացնելու գործընթացը մեկնարկել է: Այս մասին Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այսօր արդեն փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է»,-ասել է նախարարը:
Ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակում անիմաստ չէ՞ բանակցային գործընթացի շարունակությունը, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Որևէ ռազմական գործողություններ, որևէ պատերազմ չեն կարող հարցեր լուծել: Բոլոր պատերազմներից և բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, միգուցե ավելի վատ պայմաններում, սկսում են նորից շարունակել բանակցությունները: Կարծում եմ՝ որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների»:
Հարակից հրապարակումներ`
- «Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդվարդ Նալբանդյան
- Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն դաշնակցային են, այլև ունեն իրավապայմանագրային հիմքեր. Նալբանդյան
- Դիվանագիտական ձախողումից հետո Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, բայց կրկին տապալվեց. ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին