Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված կրտսեր սերժանտի զոհվելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածմանը, որն իբր տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով, «ոչ այլ ինչ է, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն»:
ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ մի քանի խախտման դեպքերի, որը կատարել է ոչ այլ ոք, քան հակառակորդը:
Մանավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6արկ):
«Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է»,- նշում են ՊԲ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին