Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանն իր դաշնակիցների «արանքում»
Սաուդյան Արաբիայի հակաիրանական կեցվածքը զայրացրել է Իրանի արտգործնախարարին,-գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը.
Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Սաուդյան Արաբիան իր դաշնակիցների աջակցությամբ առաջարկել է կազմակերպության անդամ երկրների նախագահների համատեղ հայտարարության նախագծի մեջ ներառել հակաիրանական 4 կետ, որը զայրացրել է Իրանի արտգործնախարարին:
Վերջինս Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ նրա նախաձեռնությունը սպասարկում է Իսրայելի շահերը, և հակասում՝ իսլամական համերաշխությանը:
Այս հանգամանքն հետաքրքիր է այն տեսանկյունից, թե Ադրբեջանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում, քանի որ հանդիսանում է ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Իսրայելի մերձավոր դաշնակիցը: Ադրբեջանական ԶԼՄ-ները լռում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան