Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կդրվի շրջանառության մեջ
Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը ապրիլի 18-ից Ազգային ժողովում կդրվի շրջանառության մեջ և հետո կընդգրկվի Ազգային ժողովի նիստերի օրակարգ: Այդ մասին այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց ԸՕ նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը:
Ներկաներից մեկը՝ հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը Հարությունյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, թե ԸՕ նախագծի երկրորդ տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով անգլերենով, որը չի հաստատվում որևէ կերպ:
«Այո, Վենետիկի հանձնաժողովի կայքում, կարծեմ, պետք է լինի տեղադրված: Պետք է ասեմ, որ աշխատանքը Ընտրական օրենսգրքի վրա շարունակվում է, աշխատանքային խումբը տարբեր հանդիպումների արդյունքում փորձում է նոր գաղափարներ արտացոլել ԸՕ նախագծում: Որպեսզի իրենք թարմ տարբերակ ունենան, մենք իրենց ուղարկել ենք թարմ տարբերակը:
Կարծում եմ, որ մենք երկուշաբթի օրը կհամարենք առաջին փուլն ավարտած և կուղարկենք Ազգային ժողով», -ի պատասխան արձագանքեց Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան