Արտակ Շաբոյանը կղեկավարի ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների խորհուրդը
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսուհետ նաև նոր պաշտոն ունի՝ ԱՊՀ հակամենաշնորային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ: Այս մասին հայտարարվեց Երևանում ընթացող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի ժամանակ:
Նրան այս պաշտոնը վստահվեց՝ «գնահատելով համագործակցության ընթացքում ՀՀ մրցակցային մարմնի դերն ու կատարած աշխատանքը»:
Ա. Շաբոյանը նշանակվեց 2 տարի պաշտոնավարաման ժամկետով: Մասնավորապես, կղեկավարի ԱՊՀ և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների մրցակցային մարմինների խորհուրդը:
Մինչ այս, 10 տարի շարունակ պաշտոնը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը:
Նշենք, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է այս տարի:
Հարակից հրապարակումներ`
- Անբարեխիղճ մրցակցության դրսևորման մի քանի գործ ուղարկվել է ՌԴ գործընկերներին. Արտակ Շաբոյան
- ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը բարձրաձայնեց տնտեսվարողներին հուզող հարցի մասին
- ՌԴ-ում առևտրային ցանցերը խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Շաբոյան
- Երևանում ընթանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը