Մեծ կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը սկսեց ծանր տեխնիկա կիրառել. Պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակներ կիառելու փաստին, ասաց. «Ձախողված դիվերսիաներից, մեծ կորուստներ կրելուց հետո, կարելի է ասել հիստերիայի վիճակում, Ադրբեջանը սկսեց ծանր տեխնիկա կիրառել՝ ապահովագրելու իրենց կորուստներն ու անհաջողությունները: Դրանից հետո ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դիմեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ Ադրբեջանը զինադադար է ուզում»:
Հաղորդավարի ճշտող հարցին՝ այսինքն Ադրբեջա՞նն է դիմել զինադադարի խնդրանքով, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես այսօր չեմ կարող ստույգ ասել՝ ով է առաջարկել զինադադար, համենայնդեպս, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է մեզ դիմել զինադադարի առաջարկով»:
Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ և ՀՀ սահմաններում իրադրությունն այս պահին կայուն, վերահսկելի է: «Զինված ուժերը տեղակայված են սահմանի ողջ երկայնքով անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմակայության»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան