Մի քանի օրից Մարտակերտը գրեթե ամբողջությամբ վերականգնված կլինի. «Հրապարակ»
Մի քանի օրից ԼՂՀ Մարտակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերականգնված կլինի։ Հրետակոծությունից առավել վնասված տները, որոնք, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքով, 15-ն են, վերանորոգվում են ու շուտով կհանձնվեն տերերին։ Ծախսը հոգացել է ԼՂ կառավարությունը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Գյուրջյանի ասելով՝ քաղաքն արդեն ապրում է բնականոն կյանքով, բոլոր ենթակառուցվածքները գործում են, բնակիչների մեծ մասը վերադարձել է, վտանգ էլ չկա։ Երկուշաբթի օրվանից վերսկսվել է նաև ընդհատված դասապրոցեսը. «Ուսուցիչները բոլորն անխտիր վերադարձել են։ Ճիշտ է՝ դեռ բոլոր աշակերտները չեն հաճախում, բայց առաջիկայում, կարծում եմ, կգան։ Մանկապարտեզներն էլ առաջիկա օրերին կաշխատեն։ Մարտակերտը մարդկային կորուստ չի ունեցել։ Վիճակն անհամեմատ բարդ է Թալիշում ու Մատաղիսում, որտեղ անելիքները շատ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա