Հայկական կողմը հետամուտ է լինելու հրադադարի ռեժիմի պահպանմանը. Պաշտոնական Ստեփանակերտ
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարավային ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելը նորություն չէ, քանի որ մեր հակառակորդն այդպիսին է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այս գիշեր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված ներթափանցման փորձի մասին փաստը:
«Առաջին անգամ չէ, որ հակառակորդը խախտում է և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա կարծում եմ, բոլորի համար պարզ է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք չեզոքացնել այդ բոլոր խախտումներն ու այդ բոլոր փորձերը», -հավելեց Բաբայանը:
Նրա խոսքով, ներկայումս հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն և խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն:
«Նման փորձեր, իհարկե, հակառակորդը շարունակելու է անել: Նրանց հատուկ են նման դեստրուկտիվ քայլերը, դա հակառակորդի էությունն է», -հավելեց խոսնակը:
Պաշտոնյան պնդեց, որ հայկական կողմը հետամուտ է լինելու հրադադարի ռեժիմի պահպանմանը, բայց մյուս կողմից էլ ընդգծեց. «Նման ցանկացած փորձ կասեցվելու է, որովհետև խաղաղությունն ու կայունությունը կարևոր բաղադրամաս է և պետք է այն պահպանել: Դա չի նշանակում, թե մենք պետք է կանգնենք ու նայենք, թե ինչպես են իրենք մեզ խոցում, հարձակվում: Ցանկացած հարձակում կանխվելու է»:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանը ռազմական ակտիվ գործողություններ էր սկսել՝ՙ գրավելով որոշ դիրքեր: Սակայն հայկական կողմը կարողացել էր հետ վերցնել գրաված դիրքերը և պարտադրել հակառակորդին հրադադար հաստատել:
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Չորսօրյա ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը 92 զոհ է ունեցել, այդ թվում՝ 4 քաղաքացիական անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին