Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չի գա. քաղաքագետ
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը լուրջ չէ և ոչ ոք դուրս չի գա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, քաղաքագետը դա նորմալ համարեց և նշեց, «իրականությունն այն է, որ Ռուսաստանը զենք վաճառել է և կշարունակի վաճառել»:
Ըստ նրա՝ այս ամենին հասարակության արձագանքը էմոցիոնալ և նյարդային է, ինչը ավանդական է դարձել վերջին տարիներին Հայաստանի համար. «Նոր իրողություն չէ, սակայն իրական քաղաքականության վրա սա քիչ ազեցություն է թողնում»:
Իսկանդարյանը հավելեց, պատերազմը ոչ ոքի պետք չէ, այդ թվում նաև Ադրբեջանին. «Նա կրակում է, որ հիշեցնի իր մասին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան