Հասարակություն 09:45 14/04/2016 Հայաստան

Հայոց բանակի զինվորները խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը. Գարեգին Երկրորդ

Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են Գանձասարի վանք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վանքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ողջունել են պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդել է Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվել է միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։

Սաղմոսերգությունից և «Առ դռանն սրբոյ եկեղեցւոյ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցն Արցախ ողջունել է թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Այսօր Գանձասարի վանքը, Արցախ աշխարհը ցնծության մեջ է․ Հայոց Հայրապետներն օրհասական պահի եկել են Արցախ, այս պատմական վանքը՝ գոտեպնդելու ժողովրդին, Արցախի իշխանություններին, հայ զինվորներին ու հայ հոգևորականներին, որպեսզի մենք ամենքս գոտեպնդված կարողանանք մեր առաքելությունը շարունակել։ Հենց օրհասական պահին մենք վկա ենք պատմական մի իրողության, երբ մեր Հայրապետները մեր կողքին են, մեզ հետ են՝ զորացնելու մեզ Աստծով», - նշել է Սրբազան Հայրն իր խոսքում։ 

Այնուհետև ներկաներին և ողջ արցախահայությանը իր զորակցության պատգամն է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ասելով․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, Հայրապետական Մեր սերն ու աղոթքը և աշխարհասփյուռ ձեր եղբայրների ու քույրերի զորակցությունն ենք բերում ձեզ: Այսօր Մեր սիրելի հոգևոր եղբոր` Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ եկել ենք նվիրական այս եկեղեցու կամարների ներքո ձեզ հետ միասին աղոթք բարձրացնելու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար: Եկել ենք աղոթելու մեր զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար: Եկել ենք զորակցություն բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ողջ արցախահայ մեր ժողովրդին` Արցախի խաղաղ, լուսավոր կյանքը կերտելու իրենց ջանքերում: Եկել ենք` գոտեպնդելու Արցախի մեր ժողովրդին, գոտեպնդելով՝ նաև գոտեպնդվելու արցախահայության անկոտրում կամքով և քաջարի ոգով մեր զինվորների: Փառք քեզ, արցախահայություն, փառք քեզ, Հայոց բանակ: Հպարտ ենք ձեզանով, ձեր սխրանքներով, ձեր խիզախ պահվածքով:

Գոհություն Աստծո,  Հայոց  բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը: Հակառակորդի մարտական զենքերը, որքան էլ ժամանակակից, անկարող եղան հաղթանակ ապահովելու: Ավետարանական պատումի նմանությամբ թշնամու զորքերը հողմերի պես բախվեցին ազատության և անկախության ապառաժի վրա հաստատված Արցախին:

Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը, ելավ` հավատքով խրոխտ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ կերտված ազատությունը Արցախի: Նրանց մեջ ոգին էր իրենց հայրերի, նրանց մեջ ոգին էր Ավարայրի ու Սարդարապատի: Նրանք «կտրիճներ եղան պատերազմի մեջ, - ըստ առաքելական խոսքի, - և հաղթեցին …» (Եբր. 11.34), քանզի «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5.4): Քաջաբար կանգնած ընդդեմ մահու՝ նրանցից ոմանք ընկան մարտերում: Արյան վկայությունը Մեր զավակների, բարձրացավ առ Աստված: Եվ տեսավ Բարձրյալը, որ անմեղ է քաջերի արյունը, տեսավ, որ արդար է հայրենյաց մեր հերոս պաշտպանների գործը: Եվ Իր զորությունը հեղեց Աստված Արցախ աշխարհի վրա, Իր զորությունը պարգևեց՝ ետ շպրտելու թշնամում։ Հակառակորդը թողեց ավերված շինություններ, անմեղ զոհեր, այդ թվում՝ երեխա ու կանայք, սպանված ու վայրագորեն խոշտանգված ծերեր, անդամահատված հայ զինվորների մարմիններ: Այդ ոճրագործությունները ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում և տարածում էր համացանցով` ներկայացնելով որպես քաջագործություն` ցրելու վախը իր զինվորների, իր բնակչությանը պահելու ռազմատենչության ու հայատյացության մեջ՝ սքողելով իր պարտության իրողությունը:

Արցախի սահմաններից հայրենասիրությունն ու ազգանվիրումը ալիքվեց ու տարածվեց և համախմբեց ի սփյուռս աշխարհի Մեր զավակներին, որոնք դարձան բռունցք, որպեսզի ամուր պահեն սահմանները Արցախ աշխարհի։ Բազում հայորդիներ կամավոր մեկնեցին Արցախ և այսօր էլ նորեր համալրում են շարքերը հայոց բանակի` զորակցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները ևս աղոթքով, խաչով ու Ավետարանով օրհնում ու քաջալերում են հայրենյաց պաշտպաններին, որպեսզի մեր մարտիկները հոգով զորանան, միշտ արիասիրտ մնան ընդդեմ հակառակորդի ռազմական արկածախնդրության:

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրենյաց սահմանին իրավիճակը դեռ մնում է լարված: Մշտապատրաստ լինենք զսպելու մեր դեմ ամեն ոտնձգություն և կանխելու ծրագրվող ամեն ոճրագործություն: Հայրենիքի սահմանների պաշտպանության պայքարի հետ մենք պիտի շարունակենք ավելիով ջանքեր բերել միջազգային տեղեկատվական և քաղաքական հարթակներում: Արցախյան իրադարձությունների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնումը կարևոր  է ինչպես միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես և Ադրբեջանին հովանավորող ցեղասպան Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության զսպման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հավատում ենք, սիրելիներ, առաջադեմ աշխարհը, որ ջատագովն է մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկության դեմ գործվող ոճիրների կանխարգելման, պիտի աջակից լինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Աղոթենք և հայցենք, սիրելի հայորդիներ, որ Բարձրյալն Աստված զորակից լինի և արդյունավորում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բոլոր բարի ջանքերին: Թող  Տերը զորություն պարգևի մեր ժողովրդին՝ կյանքի կոչելու հզոր Հայրենիքի, անվտանգ ու բարօր կյանքի մեր տեսիլքները, որի համար նահատակվեցին մեր զավակները: Աղոթենք մեր նահատակների հոգիների հանգստության համար, որդեկորույս ու սգացյալ մեր մայրերի համար, որ հայրենասիրության զգացումով պարուրեցին իրենց սրտերի տրտմությունը: Հայցենք, որ խաղաղություն լինի հայրենի մեր երկրում և համայն մարդկության կյանքում:

Աստված Փրկիչ մեր, պահիր և պահպանիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին, շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո այսօր և հավիտյան. ամեն»։

Այս առիթով խոսք է ասել նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ իր հերթին զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին ու հայոց բանակին և կոչ ուղղելով հայությանը մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։ Արամ Ա Հայրապետը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությունը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը»,-շեշտել է Նորին Սրբությունը։  

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելել են վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացան Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։

Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրել են Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայել խաչեր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են նաև Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։

Այնուհետև Գարեգին Բ և Արամ Ա Հայրապետները, հոսպիտալի բժշկական կազմի ուղեկցությամբ, այցելել են հիվանդասենյակներ՝ վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց գնահատանքն են հայտնել հոսպիտալի բուժանձնակազմին՝ ցուցաբերած նվիրումի և հոգատարության համար, արիասիրտ հայորդիներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց են կատարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացել վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։

Լուսանկարները՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}