Ղրիմի թուրքական գործակալները հանդիպել են Ալիևի և Մամեդյարովի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են ղրիմի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլևի և Ռեֆաթ Չուբարովի հետ:
Այս մասին Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև հրապարկել է լուսանկար, որտեղ սեղանի շուրջ նստած են նշված գործիչները:
Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներում վերջերս հայտնված տեղեկատվության համաձայն` համացանց են թափանցել գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակ հետևել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի գործունեությանը և եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին և սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:
Այդ նյութերի համաձայն` ուկրաինական անվտանգության ծառայությունը բոլորը հիմքերն ունի Ջեմիլևին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար:
Մուստաֆա Ջեմիլևը և Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ: Ըստ ԶԼՄ-ների` Ուկրաինայի դատախազությունը մոտ ժամանակում դատական գործ կհարուցի Ղրիմի ինչպես ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովի, այնպես էլ ղրիմցի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի դեմ:
Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ Ղրիմի գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայան դադարեցրել էր «Ղրիմի թաթարների մեջլիս» հասարակական կազմակերպության գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան