Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:
Արգո Ավոկովի խոսքով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը ՀՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, մասնավորապես անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին և այդ գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան