Ադրբեջանի նպատակը ոչ թե ռազմական, այլ քաղաքական է եղել. Ալեքսանդր Իսկանդարյան
«Ես հույս էլ չունեի, որ կրակի դադարեցումը կբերի այլ իրավիճակի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ վերադարձ է տեսնում մինչ ակտիվ ռազմական գործողություններ սկսելու պահը:
«Պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն իրեն այսպես է պահում: Հույս ունենալ, որ Ադրբեջանը հանկարծ չի անի այս ամենը, լուրջ չէ»,-ասաց քաղաքագետը:
Նրա գնահատմամբ՝ կրակի դադարեցումը նման է շտապ օգնության. դրանով հետո փորձելու են վերականգնել բանակցային գործընթացը, ինչը բավականին տրամաբանական կլինի:
«Մեծ հաշվով Ադրբեջանի նպատակը ոչ թե ռազմական, այլ քաղաքական է եղել, չնայած որ գործողությունները եղել են ռազմական: Եթե նպատակները ռազմական լինեին, բոլորովին այլ կերպ կդրսևորվեին»,-ավելացրեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն այժմ էյֆորիայի մեջ է, և իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենք կարող են պատերազմել հայերի հետ:
Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային սեղան գալուն, Իսկանդարյանն ասաց. «Հարցը Հայաստանը չէ, այլ Ադրբեջանը, որը չի համաձայնվի: Ինձ դժվար է հիմա պատկերացնել Արցախին բանակցային սեղանի շուրջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին