
Երևանի ռազմաապաստարանները որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին. Բախշյան
Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Այս մասին նշում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ տարածած հաղորդագրության մեջ:
«Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմաապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր:
Կարծում եմ լրագրող Վարդ Սիմոնյանի տարածած սույն հաղորդագրությունը շատ տեղին խնդիր է բարձրացնում:
«Անհապաղ պետք է վերականգնել նաև Երևանի ռազմապաստարանները.անհապաղ կազմել քարտեզ և թաղ առ թաղ, շենք առ շենք ցույց տալ, թե որտեղ պետք է պատսպարվի յուրաքանչյուրը վերահաս վտանգի դեպքում: Հասկացանք, որ ռազմապաստարանները ծախել՝ դուքանների, բարերի և վիվառոների եք վերածել, գոնե հիմա սթափվեք. մեր ժամանակը սպառվեց: Ակնկալում եմ հուսադրող պատասխան»,-նշված է հաղորդագրության մեջ: