Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը փոխանցվել է մոտ 2,2 մլրդ դրամ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:
Տերմինալի էջի հղումը՝ ստորև.
http://minfin-nkr.am/?section=payameria/index
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում. http://minfin-nkr.am:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան