Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նա իր հաղթանակը նվիրեց Արցախում կռվող բոլոր զինվորներին: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:
Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:
Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:
Տղամարդկանց 85 կգ քաշայինների B խմբում Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ (153+193) արդյունքով գրավել է առաջին տեղը: A խմբի մասնակիցները մրցահարթակ դուրս կգան ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին