Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Պեկին
Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պեկին։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին