Ռուսաստանից զենքի մի մասն է եկել. ԱԺ պատգամավոր
Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից արդեն իսկ որոշ մասը ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունները ակտիվ աշխատանք են իրականացնում և կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կլուծվեն նաև այդ խնդիրները, որոնք նախատեսված էին վարկային համաձայնագրով՝ ամբողջական սպառազինության ձեռքբերման համար», -հավելեց պատգամավորը:
Նշենք, որ դեռ նախորդ տարի Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը 200 մլն դոլարի սպառազինություն պետք է տրամադրեր Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար
- Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին